Երկիրն ու մարդկությունը մատնվել են բնաջնջման խառնաշփոթի։ Եկեք միասին ուսումնասիրենք, թե ինչու 21-րդ դարի առաջադեմ աշխարհն ի վիճակի չէ կանգնեցնել երրորդ համաշխարհային պատերազմը և միահամուռ քննարկում է ՝ կկիրառվի արդյոք միջուկային զենք, թե ոչ։ Ինչու՞ մարդիկ չեն կարող է պաշտպանվել տարբեր միջազգային օրենքներով, սահմանադրությամբ և մարդու իրավունքներով։ Ինչու՞ են գիտատեխնիկական առաջընթացի դարաշրջանում պատերազմում ու սպանում իրար։ Մենք չենք խոսի այն մասին, թե ով է մեղավոր Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն թե Չինաստանը։ Մենք կքննարկենք այս հարցը գլոբալ տեսանկյունից։ Որտե՞ղ և ե՞րբ է սխալ թույլ տվել մարդկությունը: Դա, իհարկե, այսօր տեղի չի ունեցել... Վերադառնանք մարդկության ստեղծման ակունքներին, որտեղ գլխավոր դերը տրված էր մորը։ Մի քանի հազարամյակ առաջ հզոր մայրերի կողմից դաստիարակված որդիները ստեղծեցին վիթխարի կայսրություններ և քաղաքակրթություններ՝ եգիպտական, հռոմեական, շումերական: Այս քաղաքակրթությունները ներխուժեցին աշխարհ իրենց ազդեցիկ մշակույթներով և ուսմունքներով։ Բայց խեղաթյուրելով մոր դերը, փոխելով կարևոր հիմնական ուղղությունը, սկսեցին մեկնաբանել այն յուրովի։ Եվ եթե նույնիսկ Միջագետքի մասին լեգենդներում ճշմարտություն կա, ապա դրանք հիանալի են։ Որքան արժանավայել են նրանք դաստիարակվել այնտեղ, ինչ են սերմանել և ինչ արժեքներ են փոխանցել իրենց երեխաներին, ապագա թագավորներին ու թագուհիներին` մայրերին։ Հազարամյակների ընթացքում Ավետյաց երկրում ծնված մարգարեները ոչնչացրեցին մայրության հիմքը ՝ սերը, արժեքները։ Աստիճանաբար մոր ձեռքից խլեցին սեփական երեխաներին մեծացնելու իրավունքը։ Ի սկզբանե մարդիկ անսահմանորեն հավատում էին Աստծուն, այնուհետև մարդկանց և Աստծո միջև հայտնվեցին մարգարեներ՝ միջնորդներ: Ժողովուրդները առանձնացան՝ յուրաքանչյուրն ունենալով մարգարե և կրոն։Սեփական կանոնները թելադրելու և ազգերին ենթարկելու համար՝ ընդունվեցին եկեղեցական օրենքները։ Սեփական շահերը առաջ մղելու նպատակով ստեղծվեց «Սուրբ ինկվիզիցիան», որը նախատեսված էր
<<հերետիկոսության>> դեմ պայքարելու, վհուկներին որսալու և այլնի համար։ Այսօր, 21-րդ դարի երկրացիների համար դա անմեղսունակություն է թվում, բայց ամեն ժամանակների համար հորինվում էին իրենց մարգարեներն ու ինկվիզիցիաները։ Այդպես են վարվել նաև մեզ հետ։ Մեր օրերում մարդիկ իհարկե շարունակում են պատվել եկեղեցին և տոնել որոշակի եկեղեցական տոներ, բայց դա անում են ավելի շուտ ավանդույթի համաձայն, չկա նախկին ֆանատիզմը, կրոնական կանոնները չեն գործում։ Մարդիկ դադարեցին հավատալ վիրտուալ Աստծուն, փոխարենը, անպարկեշտորեն հավատում են վիրտուալ փողերին, պատրաստ են հանուն այդ թղթի կտորի պատերազմներ սանձազերծել, սպանել ու բնաջնջել։ Եթե հարցնեք՝ երբ են ավելի շատ զոհաբերություններ արվել, ինկվիզիցիայի տարիներին, թե մեր ժամանակներում՝ 21-րդ դարի պատերազմների ժամանակ, ապա միջնադարում խարույկների վրա հրկիզված զոհերի թիվը մարազմ կթվա։ Թերևս, դարեր անց մեր սերունդներին նույնպես այս ամենը մարազմ կթվա, և մեզ մտավոր հետամնաց կամ բարբարոս կհամարեն։ Բայց Փաստը մնում է փաստ։ Իշխանությունը իրենց ձեռքից բաց չթողնելու և ժողովուրդներին ու պետությունները տնօրինելու համար հիմնադրվեցին Միջազգային դաշնային բանկը, ԱՄՀ-ն, միջազգային օրենքները և մարդու իրավունքները։ Հայտնվեցին միջնորդ-մարգարեները, բոլոր տեսակի միջազգային կորպորացիաները, ֆոնդերը և բանկերը։ Քաղցկեղային ուռուցքի այս մետաստազները լույսի արագությամբ տարածվեցին աշխարհով մեկ՝ ջախջախելով ողջ մարդկությունը։ Սրա հետ մեկտեղ, տարվել և այսօր էլ շարունակվում է արատների տարածման << ոսկերչական աշխատանքը>>, համամարդկային և ընտանեկան արժեքների վերացման ուղղությամբ։ Ի վերջո, բոլոր պետություններն ու ժողովուրդները մղվեցին դեպի արատավոր ֆինանսական և բանկային վարկային մատրիցա: Այս համակարգը գործում է միայն իր համար, իր շահի համար՝ կործանելով այն երկրները, որոնք ուժեղացել են կամ կարող են ինչ-որ կերպ խանգարել դրան, պատժելով ՝ պատերազմներով, պատժամիջոցներ կիրառելով, գույք ու հաշիվներ խլելով և այլն։ Նույնիսկ մշակույթը հայտնվեց պատժամիջոցների տակ․․․
Ի դեպ, նույնիսկ մեծ Չինգիզխանն արգելում էր դիպչել նվաճված երկրների մշակույթին, իսկ <<Ոսկե Հորդայի>> հարկերն ընդամենը 5% էին կազմում։ Մինչդեռ այսօրվա տականքները աշխարհում բոլոր ստորությունները կատարում են մեկ ուրիշի ձեռքով, իրենք երբեք չեն խառնվում պատերազմներին, միայն խթանում են դրանք՝ զենք մատակարարելով, պարտադրելով կռվել և սպանել։ Հայաստանյան կառավարությունն էլ իր հերթին մոռանալով համամարդկային ու ընտանեկան արժեքների մասին, թալանում է իր քաղաքացիներին, միևնույն ժամանակ վկայակոչելով օրենքը և առաջադրելով <<սուրբ>> պարտք՝ մարելու անկայուն վարկեր, տոկոսներ և հարկեր․․ իսկ պատերազմի, մահվան ուղարկելուց` անմիջապես հիշում են մոռացված առաջնահերթություններն ու գոռում ընտանիքի և հայրենիքի մասին։ Եվ պարզ չէ, թե տվյալ դեպքում ինչ ընտանիքի ու հայրենիքի մասին է խոսքը... Եթե միջազգային ֆինանսական <<ութոտնուկն>> իր մենեջերներով, երկրի նախկին ղեկավարներով, արդեն վաճառել է ձեր տան տանիքն ու պատերը, իսկ ներկայիս ղեկավարը ծախել է ժողովրդի էությունն ու հավատը, ինչպես՞ է հնարավոր փրկել այս ազգն ու երկիրը։ Այսպիսով, գուցե մեզ պետք է վերադառնալ և ինչ-որ օգտակար բան քաղել մարդկության ստեղծման ակունքներից։ Ինչներիս՞ է պետք այսպիսի առաջընթացն ու աշխարհը, որտեղ արատներ են ծնվում, մարդկային միտքը չի գնահատվում (փոխարենը, բոլորը գոռում են արհեստական ինտելեկտի մասին և հիանում դրանով), որտեղ նույնիսկ անչափահաս երեխաների համար սովորական և հասանելի է դարձել փոխել իրենց կողմնորոշումը (սեռի նկատմամբ), հեռացնել կամ ավելացնել առնանդամ, դե իսկ մայրերը երազում են ստեղծել մարդկային ինկուբատորներ, որպեսզի իրենք չծննդաբերեն։ Մեր ինչին՞ է պետք մի աշխարհ, որտեղ մայրն անգամ չի գիտակցում իր առաքելության նշանակությունը ժողովրդի և պետության համար, իսկ երեխաներ դաստիարակելու իրավունքը հիմնականում տրվում է հատուկ դպրոցներին։ Ներկայիս բոլոր օրենքներն ու իրավունքները միայն բազմապատկում և առաջացնում են արատավոր երևույթներ մարդկային հասարակության մեջ, իսկ այս ամենի առաջընթացը ծառայում է այդ տականքների շահերին: Ամբողջ աշխարհում՝ ՄԱԿ-ից մինչև ԵԱՏՄ, մայրական ինստիտուտները կամ բացառապես չեն գործում, կամ օգտագործվում են քաղաքական նպատակներով՝ PR-ի համար։ Համաշխարհային քաոս՝ ճշմարիտ առաջնահերթությունների բացակայության պատճառով. այսպես կարելի է համառոտ բնութագրել մեր մոլորակի ներկայիս վիճակը: Աշխարհում, որտեղ բացակայում են ընտանեկան արժեքները, և բոլոր պետությունների հետաքրքրություների հիմքում ընկած են փողը, եկամուտը և սեփական շահը, սպասվում է անհույս խավար և քաոս։ Չէ որ այսօրվա քաղաքական գործիչները, ձեռներեցներն ու բանկիրները նույնպես ունեն մայրեր. բայց դատելով համաշխարհային իրավիճակից՝ արդեն իսկ պարզ է, որ այս դեպքում մայրը ամբողջովին մոռացել է իր առաքելության մասին, թուլություն է ցուցաբերել՝ սիրած երեխային ամեն ինչում առանձնատուր լինելով, ուրախանալով իր ինքնուրույն կարգավիճակով և չանհանգստանալով, թե քանի խեղաթյուրված ճակատագրեր են իր երեխայի խղճին։ Նախկինում պատերազմները կանգնեցրել են մարդկային արժանապատվությամբ, խելքով և բարոյականությամբ օժտված անհատները․ այսօր բոլոր առաջնորդները գործում են այնպիսի համակարգերի ներքո, որոնք թույլ չեն տալիս նույն կերպ վարվել։ Մարդկությունն այնքան է խրվել սեփական ձեռքերով խառնված կեղտի մեջ, որ այլևս չի կարող ինքնուրույն դուրս գալ դրանից։ Արժեհամակարգ ունեցող որոշ մայրերի ու մտավորականների սա արդեն պարզ է, բայց դեռ ոչ լայն զանգվածներին, սակայն դա այլևս այդքան էլ կարևոր չէ։ Հասարակ մարդը դեռ շարունակում է երազել շահույթի մասին, <<պայծառ ապագայի>> պլաններ կազմել, դնել սեփական տան հիմքը կամ երկրորդ հարկն ավելացնել, որի վրա արդեն ուղված է ատոմային զենքը։ Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են ժամանակակից մարդուն վերածել փողի ստրուկի, անբարեխիղճ անհատի։ Այնքան է մարդկությունն ու ժամանակակից մայրը հեռվացել իր ծագումից, որ ի վիճակի չէ կրթել և մարդկային կարևորագույն արժեքներ փոխանցել իրենց երեխային։ Բայց մայրական գենն ամբողջությամբ սպանված չէ, այլ գտնվում է երկարատև կոմայի մեջ և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերակենդանացնել այն։ Մայրերի վերնախավը, հասկանալով՝ թե ուր է գնում ժամանակակից աշխարհը, մտադիր է հասնել այս փրկարար գենին: Աշխարհն ու մարդկությունը ապականելու շատ այլ ուղիներ և մեթոդներ կան և եթե մոտ ապագայում մարդկությանը հաջողվի գոյատևել, փրկության ճանապարհը մեկն է՝ հետ քայլ կատարել դեպի տիեզերքի ակունքը, վերակենդանացնել մայրական գենը, ամբիոնից իջեցնել բաղձալի դոլարը, սերունդներին վերադարձնել դասական մշակույթը` որը շոու բիզնեսը մի կողմ մղեց, վերադարձնել մեր հզոր նախնիների հոգևոր և բարոյական արժեքները։
Եվ նշանակություն չունի դրսում միջնադար է, թե 21-րդ դար,ինչ մայրցամաք կամ լեզու, ինչ նորմեր, սահմանադրություն կամ կրոն․ դրանք կարող են տարբեր լինել, միայն մայրական զգացմունքները, սերն ու արժեքներն են մնում ընդհանուր և անփոփոխ բոլորի համար և բոլոր ժամանակներում: Այսպիսով, սա հենց այն հավերժությունն է, որը դրական էներգիայով է լցնում մարդկությանը։ Եկեք մարդկության վրա փորձեր չանենք, ծննդաբերելու և երեխաներին մեծացնելու իրավունքը թողնենք կնոջը (ոչ թե թիվ 1 կամ 2 ծնողին, կամ էլիտար հատուկ դպրոցներին), և մի քայլ հետ գնանք դեպի հաստատուն արժեք։ Որովհետև մոր՝ ով հետագայում ծնունդ տվեց մարդկությանը և իր կեղմից ծնած երեխայի մասին դեռ ոչ մի տեղ չգրված գիրքը, ամենահզորն է ստացվել։ Այսօր ես ուզում եմ դիմել գիտական հանրությանը, այս թեման քննարկելու խնդրանքով և հնարավոր է հետագայում, իմ գործերում նկարագրել, մոտ 1000-2000 տարի առաջ մայրության կարևորության դավանանքի ոչնչացման հետևանքները, և վերլուծել, թե ինչ հարվածների, արյունահեղությունների և պատերազմների են ենթարկվել քաղաքակրթությունները՝ երկրորդ կամ երրորդ պլան մղելով մոր և նրա երեխայի սերն ու կարևորությունը։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ամեն անգամ, երբ կատարվում է հետևյալը, հսկայական ազգեր են ոչնչացվում: Համոզված եմ, որ այն, ինչի մասին մենք խոսում ենք, կլինի այս քննարկումների արդյունքը։ Բայց մեր ճանապարհը շատ դժվար է, քանի որ մարդկության ոչնչացման գործընթացն արդեն թեւակոխում է վերջնական փուլ, և դրա հետ մեկտեղ մայրը պետք է հավատա, որ ինքն է այն մարդը, ով կարող է ինչ-որ բան փոխել։ Եվ սա ամենակարևորն է։