> անմիջապես - Аргументы Недели

//Общество 13+

անմիջապես

6 января 2023, 14:25 [ «Аргументы Недели» ]

Հարգելի պատվիրակ, հրավիրում ենք Ձեզ Հայաստանի մայրաքաղաք՝ Երևան՝ մասնակցելու Միջազգային ֆորումին, որը կազմակերպել են Հայաստանի Մայրերը հանուն մարդկության փրկության։

Օր `11.03.2023 ժամ` 14:00

Western Congress Hotel@ 1ST Italy Street, Yerevan, 0010, Armenia

Հեռ: (+374 93) 79 44 77

Հեռ: ( +374 77) 88 93 68

Email: armenianmothers@gmail.com

Ինչու՞ Հայաստանը։ Իհարկե մենք ուրախ կլինեինք, եթե մեր ֆորումը անցներ համաշխարհային խոշոր կենտրոններում՝ մեծ թվով մայրերի ներգրավվածությամբ և ակտիվ համագործակծությամբ, բայց դա կախված է հնարավորություններից։ Ինչու՞ հայ մայրերը։ Առաջինը.բոլորին հայտնի է, որ հայ ժողովուրդը սփռված է ամբողջ աշխարհով, ունի բազմամարդ սփյուռք, և այդ իսկ պատճառով, ո՞վ, եթե ոչ մենք գիտենք տարբեր երկրներում կյանքի առանձնահատկությունները՝ փաստացի ներսից։ Մեր աչքերը ամբողջ աշխարհով մեկ են և մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության առաջնորդները պաշտպանում են իրենց շահերը, որ ամեն մի ժողովուրդ ունի իր ավանդույթները, և չնայած մեր հոգևոր-բարոյական մոտեցումները շատ բանով տարբերվում են, մենք ոչ մեկի չենք մեղադրում։

Երկրորդը, վերջին 30 տարվա ընթացքում մայրերը տեսել են ամեն ինչ՝ սով, պատերազմ, կեղծ հայրենասիրոթյուն՝ բազմաթիվ անիմաստ կորուստներ արդարացնող, պատժամիջոցներ, կոռուպցիա, «օրինական» գողություն․․․ Այո, մենք հավաքվում ենք վիրավոր Հայաստանում, որն այսօր էլ տեսնում է կորուստներ, տարածքային վեճեր, քաղաքական գզվռտոց և սադրանքներ, սակայն պատրաստ կրակից վերածնվելով փոխանցել բարության և հավատքի էստաֆետը բոլոր ժողովուրդներին։ Բայց սկզբում մենք պետք է հասկանանք մոր դերն ու նշանակությունը մոլորակում, իր՝ սեփական երեխաներին դաստիարակելու կարևորությունը, քանզի այսօր այդ մանուկները ընկնելով արատավոր համակարգի ձեռքերը, կողմնորոշվում են և դաստիարակվում են մեզ պարտադրված կեղծ արժեքների վրա, որոնք հասցրել են աշխարհը քաոսի։ Ոչ ոք չի վերլուծել, թե ինչու այդպես պատահեց։ Համաձայն դիցաբանությանը, 5000 տարի առաջ կինը, ճաշակելով իմաստության, սիրո և պտղաբերության պտուղը, դարձավ մայր և նրա դաստիարակած որդիները ստեղծեցին հզոր կայսրություններ՝ շումերական, եգիպտական, հռոմեական։ Իսկ 2000 տարի առաջ աղավաղելով մոր դերը, հնարեցին, թե մայրը կարող է լինել ինկուբատոր՝ պտուղը կրելու համար։ Երուսաղեմում հայտնվեցին երկու «առաքինի օտարուհիներ», որոնցից մեկը, ամենակարևորը առանց սիրո, չիմանանալով ումից «օդա-կաթիլային» եղանակով ծնեցավ «սուրբ» երեխայի։ Եվ ամեն տարի ողջ աշխարհը նշում է որդու Ծնունդը, իսկ ու՞ր մնաց մայրը, որը նրան ծնել է։ Նրան ի՞նչ պատահեց։ Սիրելի՞ էր նա հետագայում և արդյո՞ք ինքը սիրում էր։ Ծնե՞ց նա ևս մեկ մանուկ սիրո մեջ։ Տեսեք, որ մոր դերը հետին պլան մղելով և նրա ձեռքից խլելով ազնվական որդիների և դստրերի դաստիարակությունը, կործանեցին բոլոր՝ հիացմունքի արժանի կայսրություններն ու քաղաքակրթությունները։ Հավատացեք, մենք մտադիր չենք վիրավորել որևէ մեկի կրոնական զգացմունքները, յուրաքանչյուրն իրավունք ունի իր կամքով հավատալ ում և ինչին կամենա։ Մենք ուղղակի ուզում ենք դիտարկել, որ մեր բոլոր ընդհանուր ողբերգությունները սկսվեցին մոր դերի և նշանակության աղավաղումից։ Չէ որ հենց մայրն է մարդկության սկիզբ և հիմք։ Մեծ է մոր դերակատարումը այն երեխաների դաստիարակման մեջ, որոնք, երեկ, այսօր և վաղը կվերցնեն մոլորակը իրենց ձեռքերի մեջ՝ կլինեն դրանք քաղաքական գործիչներ, գիտնականներ թե բանվորներ։

Ի դեպ չարիքի առաջին ծիլերը՝ վաշխառությունը, ապրանքափոխանակման բորսաները, բանկերը նույնպես հիմնադրվեցին մեզ անհայտ ժամանակներում։ Այդ երկար տարիների ընթացքում մեզանից խլեցին սիրելու և սիրվելու, մեր երեխաներին բարոյական և հոգևոր դաստիարակելու իրավունքը։ Մեզ առայժմ թողել են լոկ երեխա կրելու և ծնելու արտոնությունը։ Մի գուցե վաղը դա էլ չթողնեն։ Այսօր Ձեզ կարող է ֆանտաստիկա թվալ, բայց մենք հավատում ենք, որ սարերի ետևում չէ «ճեղքումը գիտության մեջ» և «արհեստական մարդկային ինկուբատորի ստեղծումը»։ Մենք դեմ չենք նորարական տեխնոլոգիաների զարգացմանը, բայց դրանք պետք է աշխատեն ի բարօրություն մարդկանց։ Իսկ տեխնոլոգիաների մեծ մասը, հատկապես արհեստական ստեղծվածները, աշխատում են անձնական շահի վրա, իսկ որտեղ անձնական շահն է, այնտեղ պատերազմներն են և մարդկության ոչնչացումը։ Այդ իսկ պատճառով մենք պահանջում ենք վերադարձնել մեր աշխարհը՝ մարդկային երեսով և հոգով, մարդկային բանականությամբ /այսօր բոլորը խոսում են միայն այդ արհեստական «խելքի» մասին/։ Իսկ արդյո՞ք կարելի է այդ արհեստական բանականության մեջ ներդնել բարոյականությունը, հոգևորը և առհասարակ մարդկային հոգին։ Միթե՞ մարդկությունը վերջնականորեն կվաճառի իր հոգին սատանային։ Այդ թեմային մեկ անգամ չէ որ դիմել է Արբակ Խաչատրյանը /ազնիվ լինենք Ձեր հետ, մենք չգիտեինք ինչպես ներկայացնենք մեր ընկերոջը․ նրան իրապես նյարդայնացնում են այդպիսի որոշիչներ, ինչպիսիք են առաջնորդը, գաղափարական ոգեշնչողը, այդ իսկ պատճառով մենք կանվանենք նրան մեր մեծ ընկերը և պարզապես մեր թիմի գաղափարախոսը/։

 Պետք է ուսումնասիրես նրա ամբողջ կյանքը, որպեսզի բացահայտես նրանում եղածի գեթ փոքր մասը /շուտով դրանում ինքներդ կհամոզվեք/։ Մեր ընկերը մշտապես նշել է, որ մարդու արատները, բարու և չարի մշտնջենական պայքարը, Դժոխքը բոլորից լավ նկարագրել է Գյոթեն իր փիլիսոփայական «Ֆաուստ» աշխատության մեջ։ Սակայն հասունացել է անհրաժեշտությունը՝ այդ ստեղծագործությունը ներկայացնելու ժամանակակից մեկնաբանությամբ։ Արբակ Խաչատրյանի խոսքերով, Գյոթեն երբեք չէր հավատա, որ մարդը կդառնա Սատանայից վատ և կփոխվի նրա հետ տեղերով։ Եվ վերջինս ստիպված կլինի շտապ փակել իր «դժոխային թագավորությունը», իսկ Աստծուն՝ շտապ փրկել իր՝ սայթաքած որդի՝ Սատանային մարդկային խավար և ստոր հոգիներից։ Արդյունքում երկբայող անհանգրվան մարդկային հոգիները ապարդյուն վազվզում են փակված դրախտի և դժոխքի արանքում՝ ծնելով աշխարհի քաոսը։ Այսօր մոր դերն է, որպես պատասխանատու մարդկային ակունքի համար, ուղղել իր ծնած որդիների /երկրների առաջնորդների, քաղաքական գործիչների, դիվանագետների, ֆինանսիստների, շինարարների, բանվորների և այլն/ սխալները, որոնք հասցրեցին աշխարհը այսպիսի վիճակի։ Առջևում մեզ սպասում է փշոտ ճանապարհ։ Սակայն մենք պատրաստ ենք այն անցնել, քանզի հասկանում ենք, որ վաղը շատ ուշ կլինի։ Բայց ամենվտանգավորը այն է, որ այսօրվա հասարակությունը չի հավատում համընդհանուր աղետի և մարդկության ոչնչացման իրական վտանգին։ Նույնիսկ կորոնավարակը և պատերազմները չկարողացան սթափեցնել մարդկանց։ Հասարակությունը այժմ ապակողմնորոշված է, մարդիկ ոչոքի և ոչնչի չեն հավատում․ հասարակ մարդը այլևս չի կարող տարբերել, որտեղ է ճշմարիտ տեղեկատվությունը, որտեղ՝ ոչ։ Մեղավոր են դրանում առաջին հերթին լրագրողներն ու բլոգերները։ Տեղեկատվությունը դարձել է քարոզչության գործիք իշխանության և ազդեցիկ խմբերի ձեռքերում, օբյեկտիվ տեղեկատվությունը սահմանափակվում է կամ լռության է մատնվում։ Բայց չէ որ կան Երկրի վրա ազնիվ, մտածող մարդիկ, իսկական հայրենսերներ և պրոֆեսիոնալներ, որոնց աշխատանքը, որպես կանոն, անտեսանելի է մնում «զանգվածային դիտողներին»։ Մենք չունենք էժան փիարի կարիքը։ Մենք հրավիրում ենք Ձեզ ոչ թե պոպուլիստական խոստումների, ոչ թե կարգախոսների, այլ փաստերի։ Խնդրում ենք ֆորումի հարգելի մասնակիցներին ծանոթանալ ստորև բերվող տեղեկատվությանը։ Մեր ընկերը վերլուծում է համաշխարհային իրադարձություններն ու տալիս ճշգրիտ աշխարհաքաղաքական կանխատեսումներ 5-10-20 տարի ընդառաջ։ Պնդում է, որ եթե պետությունները չվերակողմնորոշեն տնտեսությունը՝ ժողովրդին ծառայեցնելու համար և անհապաղ միջոցներ չձեռնարկեն տականքների դեմ, որոնք պատրաստ են հանուն սեփական գերակայության և տրիլլիոնների զոհաբերել պետությունները և մարդկային ռեսուրսը, մարդկությունը կհասնի անվերադարձի կետ։ Նրա բազմաթիվ հոդվածներն ու հարցազրույցները համաշխարհային նշանակալից իրադարձությունների վերաբերյալ կարելի է գտնել Համացանցի ազատորեն հասանելի կայքերում։

Առաջին բաց նամակները նա գրել է Վլադիմիր Պուտինին դեռ 2003-04 թվականներին։ Գրում էր, մտածածին մեղադրանքով /Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա քաղաքական ղեկավարության կողմից նախաձեռնած/ Լեֆորտովոյում նստած լինելով։ Նամակում շարադրված էր Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ուկրաինայի հետ հարաբերությունների կանխատեսումը, նաև ինչը հատկապես ցավալի է հեղինակի համար, Հայաստանի՝ Արցախյան հիմնախնդրով։ Ամբողջ մեղքը մեր գաղափարախոսը բարդեց տեղապահների և նրանց՝ Կենտրոնից խնամակալների վրա և զգուշացրեց․

«առաջիկայում սպասվում են այնպիսի ստրատեգիական խնդիրներ, ինչպիսիք են Կասպիական նավթամուղն ու գազամուղը։ Կարծում եմ, որ կլինեն նույնպիսի խնդիրներ նաև Ուկրաինայի հետ, որտեղ աստիճանաբար աճում են հակառուսական տրամադրությունները․․․»: Նա խորհուրդ էր տալիս կախաղանի հանել Ուկրաինայի և Հայաստանի այն ժամանակվա ղեկավարներին՝ Յանուկովիչին և Սարգսյանին՝ այսօրվա իրադարձություններից խուսափելու համար /տես «Կանխատեսումները իրականանում են հոդվածը»/։ Դեռ 2014 թ․ աշխարհաքաղաքագետը իր՝ «Ուկրաինա՝ իրավիճակը հարկավոր է դիտարկել բազմաթիվ գործոնների համակցության մեջ» հոդվածում զգուշացնում էր, որ Ուկրաինայից կսկսվի աշխարհի տուրբուլենտությունը։ «Ուկրաինական իրադարձությունները կարող են դառնալ համաշխարհային և ֆինանսական համակարգի փոփոխման խթան»։ Մեր գաղափարախոսի քաղաքական գործունեության և կանխատեսումների մասին կարող է գրվել բազմահատոր հրատարակություն։ Ֆորումի ընթացքում դուք ավելի ծավալուն կծանոթանաք՝ ինքնին խոսացող փաստերի հետ։ Սակայն ֆորումի մասնակիցները արդեն այսօր կարող են պատկերացում կազմել՝ մանրամասն ծանոթանալով «Կանխատեսումները իրականանում են», «Լազվարթ երկինքը մղձավանջի փոխարեն», «Միջուկային ձմռան շեմին», «Եկավ X ժամը», «Երբ փլուզվում է արատավոր աշխարհը, կա շանս՝ ստեղծելու կառավարման արդար ձև», «Միայն միացյալ լույսը կարող է գամել այն խավարը, որի մեջ մենք հայտնվեցինք» և այլն։

Մենք հավատում ենք, որ վերականգնելով մարդկության հիմքը, այսինքն մոր դերն ու նշանակությունը հասարակության մեջ, և վերադարձնելով կորսված արժեքները, մեզ կհաջողվի փոխել բացասական տեսլականը և միտումները, ազդել տեխնոլոգիաների, քաղաքական գործիչների որոշումների և գալիք սերունդների կյանքի որակի վրա։ Եթե մեր կազմակերպված Միջազգային ֆորումը օգնի Ձեզ ևս հավատալ սեփական ուժերին, ապա դա կդառնա մեր առաջին համատեղ հաղթանակը։

 Պատվիրակների համար.

Հարցին, թե ինչու պարոն Խաչատրյանը ոտքի կանգնեց մայրերի կողքին. Նա նշեց, որ հենց այն պահից, երբ կինը ճաշակեց իմաստության պտուղը և սիրո միջոցով մայր դարձավ, նրա համար աշխարհում ավելի հեղինակավոր մարգարե չկա, քան մայրը։

Հ․Գ․ Մեր նախաձեռնող խումբը շնորհակալություն է հայտնում <<Аргументы

Недели>> հրատարակչությանը, Մայրերի միջազգային ֆորումի ոչ ավանդական կոչը հրապարակելու համար, որի ընթացքում առաջին անգամ կքննարկվեն համաշխարհային քաոսի արդյունքում առաջացած խնդիրները և դրանց լուծման ճանապարհները։ Աշխարհի խոշոր, այդ թվում նաև պատերազմող երկրներում ապրող Մայրերը, հենվելով բանականության ձայնին և կարեկցելով կողքինի ցավը, պարտավոր են ազդել իրենց պետությունների կողմից ճիշտ որոշումների ընդունման վրա․ (դա հատկապես վերաբերվում է համաշխարհային գերտերություններին, որոնցից կախված է մարդկության ճակատագիրը): ԵՎ ամենակարևորը, եթե Աստծո կամոք մոլորակը գոյատևի, մենք պետք է բոլոր պետություններում հասնենք նրան, որ բոլոր մանկական կրթական հաստատություններում երեխաների դաստիարակությանը առնչվող ծրագրերը, որպես աքսիոմա, հիմնված լինեն ընտանեկան արժեքների և ծնողական սիրո վրա՝ չխախտելով ազգային ավանդույթները, որոնք շատ կարևոր են ազգերի համար։

АоЛ
  • Теги: 


Обсудить наши публикации можно на страничках «АН» в Facebook и ВКонтакте