Պարոն Խաչատրյան, այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն ակտիվ զարգանում է, ամեն րոպե տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են ամեն ինչ գլխուվայր շուռ տալ...
Երբ 20 տարի առաջ խորհուրդ էիք տալիս փոխել կառավարության քաղաքականությունն՝ ի շահ հասարակ ժողովրդի, խոսեցիք ռուս-ուկրաինական հակամարտության մեծ հավանականության և միջուկային հարվածի
սպառնալիքի մասին, և երբ նախազգուշացնում էիք Արցախի և Հայաստանի «էլիտար» կլանների առճակատման և քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, շատերը քմծիծաղ էին տալիս և պնդում, որ դա երբեք չի լինի, բայց այսօր մենք կանգնած ենք «կոտրված տաշտակի» առջև:
Ես դեռ չեմ խոսում մինչ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելը ձեր կանխատեսածի, հին համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի փլուզուման մասին, որի ականատեսն ենք մենք այսօր հանդիսանում…
Ո՞րտեղ է գլորվում 21-րդ դարի մարդկությունը, արդյո՞ք բոլոր փրկարարական արգելակները խցանված են:
- Ցավոք, մարդկությանն այնքան խորն են մղել մատրիցայի մեջ, որ այնտեղից դուրս գալը դժվար լինի։ Առավել ցավալի է, որ այնտեղ են հայտնվել նույնիսկ տաղանդավոր և քաղաքակիրթ մարդիկ: Նրանք ընդունեցին սեփական ժողովրդին թալանած երկրների ղեկավարությունը, իրենցից ընդունելով սեփականության տեսքով նվերներ և գումարային միջոցներ, հավանաբար կարծելով, որ այն նրանց շնորհվում է պետությանը մատուցած ինչ-որ ծառայության դիմաց, իսկ այսօր, ցավոք, արդեն պատասխան են տալիս դրա համար: Սա հենց այն մատրիցան է, որի մասին ես խոսում եմ… Երբ հասարակության մեջ փոխվում են արժեքները, անգամ քաղաքակիրթ մարդու գիտակցությունն ու հոգին են կողմնորոշված դեպի նյութական արժեքներն ու անձնական շահը, այդ դեպքում ինչու ենք զարմանում, որ պետությունները սկսել են ղեկավարել առևտրականներն ու ծաղրածուները: Այդ իսկ պատճառով անցյալ տարի հայ-վրացական մտավորականների հանդիպման ժամանակ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք՝ Եղիա 2-րդի հետ մենք խոսեցինք այդ "հատիկի"՝ կրթված և տաղանդավոր մարդկանցից կազմված ողնաշարի ստեղծման մասին, որոնք կարող էին իրենց հեղինակությամբ, գաղափարներով և արժեքներով փրկել ոչ միայն մեր, այլ նաև մյուս ժողովուրդներին այս կործանարար համակարգից:
Եկեղեցին և Սինոդը ամբողջովին համաձայն են մեզ հետ, և առաջարկել են կազմել գործող խումբ, որը հետագայում կզբաղվի մեր օրակարգի արդիական հարցերով: Այս մատրիցայում իշխանություն զավթող յուրաքանչյուրն ոք, նույնիսկ քիչ թե շատ պարկեշտ մարդը, դառնում է համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի կառավարիչը, դրա սպասավորն ու ստրուկը: Ուշադրություն դարձրեք
խոշոր գործարարներին, որոնք ագահությունից թալանել են արդեն իսկ մի քանի սերնդի համար, երկրների իրենց սրբությունը կորցրած հին և նոր ղեկավարներին, որոնք անխնա հարստացան այս համակարգի ներքո, բայց եթե ուշադիր նայենք, նրանք ավելի
երջանիկ չեն դարձել: Շատերն այսօր շտապում են պատժամիջոցներից
խուսափելու և իրենց կապիտալը փրկելու ուղիներ փնտրել,
ինչ-որ մեկը ձգտում է խուսափել բանտից կամ սրտի կաթվածից, մյուսը զբաղված է բուժելով իր երեխաներին, թոռներին կամ ծոռներին թմրամոլությունից,
քաղցկեղից, խաղամոլությունից կամ վերևից ուղարկված այլ դժբախտություններից…
Խղճացեք, եթե ոչ ձեր ժողովրդին, որը, անձնատուր լինելով, վճարում է նաև
Ձեր արարքների համար (պատերազմներ, բախումներ, երեխաների մահ և այլն),
ապա գոնե ձեր սերունդներին, ովքեր, կամայական օրենքներով, հատուցելու են ձեր մեղքերի համար։
Պարոն Խաչատրյան, ձեր կյանքը, մեղմ ասած, քաղցր չի եղել՝ կեղծ մեղադրանքներ, մահափորձեր, ԿԳԲ-ի նկուղներ, ձեր ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումներ և այլն։
Գիտենք նաև, որ ժամանակին, այնուամենայնիվ, հրաժարվեցիք գլխավորել «Մտավորականների հայկական ասոցիացիա» շարժումը, այսօր Հայաստանի մտավորական մայրերը պահանջում և առաջադրում
են, որ դուք ղեկավարեք իրենց շարժումը,
գիտենք նաև, որ 30 տարեկանում հրաժարվել եք վարչապետի պաշտոնից։ Ի՞նչն է պատճառը, որ խուսափում եք ղեկավարությունից և բարձր պաշտոններից։
Գիտեք, վերջերս ես էլ էի մտածում այս հարցի շուրջ և մայրերի
հետ զրույցում հասկացա, որ՝ այո, ենթագիտակցորեն
խուսափում եմ քաղաքական ղեկավարությունից, բայց մայրերին ինձ դժվար է մերժել, ես
նրանց սրտով եմ ընդունել։ Հոդվածներիցս մեկում արդեն գրել եմ, թե որն է մոր դերն ու նշանակությունը Երկրի վրա։ Խոսել եմ այն մասին, թե ինչպես է փոխվել իր առաքելությունը, և՛ սերունդների դաստիարակության, և՛ պետության կայացման գործում կարևորագույն դերը խլվել է մոր ձեռքից։ Նրա բնական և աստվածային առաքելությունը փոխարինվեց ամենատարբեր մարգարեներով, Սահմանադրություններով և նորագույն
անհոգի տեխնոլոգիաներով: Պետությունների ղեկավարներն իրենց հերթին արդեն ժողովուրդների համար դառնում են «աստվածներ» ու «մարգարեներ»։
Ինձ համար Երկրի վրա միակ մարգարեն Մայրն է, հավանաբար դա ինձ կանգնեցրեց։
Ի դեպ, համաշխարհային տիրակալները հաշվի չեն առել մի բան՝ այն ամենը, ինչ կառուցված է արհեստական կեղծ հիմքի վրա, ի վերջո կքանդվի ու կփլուզվի։ Այսօր եկել է ամբողջ կառույցի փլուզման պահը։Մարդկային համայնքը չի կարող գոյություն ունենալ միայն նյութական հիմքի վրա հիմնված կեղծ արժեքներով։ Բարոյական և հոգևոր բաղադրիչի հետ հավասարակշռությունը խախտված է։
Հետևաբար, բոլոր նորագույն տեխնոլոգիաներն այսօր հիմնված են նյութական շահի վրա: Պետք է նախ վերակենդանացնել իրական համամարդկային արժեքները՝ վերականգնելով ու բարձրացնելով մոր դերը հասարակության մեջ, ապա զարգացնել տեխնոլոգիան
ու գիտությունը։ Միայն մոր կաթով իրեն փոխանցված հոգևոր և բարոյական արժեքների հիման վրա Յեյլի կամ Սթենֆորդի համալսարանների շրջանավարտները կկարողանան ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը կծառայի ի օգուտ ողջ մարդկությանը: Առանց համընդհանուր մարդկային առաջնահերթությունների, ցանկացած զարգացում կշրջվի մարդկության, եթե ոչ բոլորի, ապա մեծ մասի դեմ: Նույնը վերաբերում է պետական կառավարմանը։ Պետք է ոչ թե ստեղծել առանձին «աստվածներ» և
«մարգարեներ», այլ, ի տարբերություն հին համակարգի, օգտագործել նորը, որտեղ
երկիրը կղեկավարվի մտավորական, ազնիվ թիմի հոգևոր և բարոյական արժեքներով օժտված մարդկանց կողմից, ովքեր կսիրեն ոչ միայն իրենց, այլև հարևան ժողովուրդներին։
Նման միջավայրում, հավատացեք, խարդախների ուղեղով տականքները կսկսեն անմիջապես իրենց դրսևորել և պարզապես չեն
կարողանա այնտեղ ո՛չ աշխատել ո՛չ էլ գոյություն ունենալ։
Այսինքն, այս ճիշտ հիմքի վրա գործարկվելու է ցանկացած քաղաքական ապարատի բնական ինքնամաքրման մեխանիզմ։
-Այսօր մենք նույնպես տեսնում համաշխարհային Ֆինանսաբանկային համակարգի խնդիրները, որոնց մասին դուք բազմիցս զգուշացրել եք։ Ի՞նչ եք կարծում, այն ի վերջո կփլվի՞, թե՞ կվերակենդանացվի:
-Անգլո-սաքսոնների կողմից Իսրայելի հետ միասին ստեղծած գլոբալ բանկային համակարգն արդեն սկսել է արտահոսել, և ով ինչ էլ մտածի, այն կործանվում է։ Այս քաոսն ազդեց նաև նրա «տերերի» վրա։ Համաշխարհային քաոսի պայմաններում վերահսկողության ֆինանսական լծակներն աստիճանաբար դադարում են գործել։ Այսինքն, հին արժեքները, որոնք աշխարհը տանում էին դեպի կործանում,
քանդվում են։ Եթե այնպիսի խոշոր պետություններն, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Չինաստանը, իմանային, թե ինչպես փոխել այս համակարգը, վերափոխել բանկերը որպես ընդհանուր գործիք՝ մարդկային հարմարության համար, նրանք դա կանեին: Այսօր մենք տեսնում ենք նմանատիպ փորձեր։ Բայց դա անելը շատ դժվար է, քանի որ ի տարբերություն «սև ուրբաթ»-ի, երբ «վաշխառուներին»
արմատապես ջարդեցին, այսօր այս համակարգը վերածվել է 4-րդ փուլի քաղցկեղային ուռուցք։ Եվ դժվար է արդյունավետորեն հեռացնել այն: Հենց հիմա
շատ հարցերում պետք է ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել, նույնիսկ անվտանգության համակարգին։ Այստեղ առաջինը պետք է հանդես գան Գաղափարախոսական և Ուղեղային Կենտրոնները՝ կրկին հիմնված համամարդկային արժեքների վրա, որոնց մասին արդեն խոսել եմ։ Տեսեք, թե ինչ է կատարվում այսօր ամբողջ աշխարհում, պետական անվտանգության ինչ ստանդարտ չափանիշներ ունենք այսօր։ Առաջին հերթին զենքի առկայությունը, որի վաճառքի արդյունքում նրանք հարստանում և դառնում են կորպորացիայի գլոբալ կառավարման համակարգի հիմնական օղակներից մեկը, տարբեր տեսակի զենքերի արտադրության համար: Այս կորպորացիաների համար պատերազմը դարձել է թմրամիջոց, առանց որի նրանք չեն կարող ապրել:
Անձնական շահի համար նրանք բնականաբար շահագրգռված են պատերազմներ և
հակամարտություններ հրահրել: Կգտնվեն «խելացիներ», ովքեր կասեն,
որ այս ամենը Երկրի բնակչության կրճատման ինչ-որ ծրագրի մաս է, բայց եթե նույնիսկ երկու պետություն մնա մոլորակի վրա,
նրանք, այնուամենայնիվ, կկործանեն միմյանց, ինչպես կարիճները
սափորում։ Իսկ ի՞նչ եք կարծում, զենք մատակարարող ընկերությունները երբևէ կանգ կառնե՞ն և կասե՞ն ո՛չ պատերազմներին, այնուհետև շարունակեն երեխաների համար քաղցր բամբակ պատրաստել: Նույնիսկ փոքր Հայաստանն է այսօր տենչում զենք ձեռք բերել, իսկ պատկերացնու՞մ եք, թե ինչ է կատարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ...
Իսկ ի՞նչ է մնում անել փոքր Հայաստանին ՝շրջապատված հարևան ագրեսիվ երկրներով։
- Հասկացե՛ք, եթե աշխարհի առաջնահերթությունները չլինեին շահույթը,
նավթն ու գազը, այլ մարդկային կապիտալը, այսօր անկայուն իրավիճակը կլիներ ոչ թե Հայաստանում, այլ ագրեսիվ Ադրբեջանում և Թուրքիայում։ Գաղափարախոսական և Ուղեղային կենտրոնների առկայությունը
Հայաստանում կարող է խթանել աշխարհի վեկտորը շրջելուն մեր ագրեսիվ հարևանների դեմ և միգուցե այսօր աշխարհը դադարեր համագործակցել նույն Ադրբեջանի հետ անկայուն իրավիճակի պատճառով (ըստ անձամբ Ալիևի) իր տարածքում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Ուստի Հայաստանի անմեղսունակ իշխանությունների փոխարեն հրատապ է ստեղծել կառավարման խորհուրդ, որտեղ պետք է ընդգրկվեն միայն հեղինակավոր, ազնիվ, հոգևոր ու բարոյական հայեր ամբողջ աշխարհից։ Թող տարբեր երկրների համայնքները ընտրեն իրենց պատմական հայրենիքի համար այնպիսի հայրենասերի, ով կմտնի իմաստունների այս Խորհուրդ։ Երբ գումարային միջոցներ են անհրաժեշտ՝ ապա Սփյուռքը պարտավոր է ֆինանսավորել, իսկ երկիրը կառավարելու իրավունք չունեն։ Պետք է ազատվել նաև անգործունակներից՝ այդ թվում «ֆրանսիական» Սահմանադրությունից, որը չի արտացոլում ազգային առաջնահերթություններն ու գաղափարները։
Ցանկացած Սահմանադրություն պետք է ոչ թե վերաշարադրվի, այլ ստեղծվի համամարդկային արժեքների հիման վրա, պարտադիր հաշվի առնելով՝ ժողովրդի, տարածքի, կլիմայի, հարևան պետությունների ազգային հատկանիշներն ու առանձնահատկությունները և այլն։ Միայն այս կերպ մենք կարող ենք պահպանել մեր հայրենիքը և օգնել ուրիշներին վերագտնել այն:
Ով չի սիրում կյանքը՝ իր բոլոր դրսևորումներով, չի կարող սրտով ու հոգով սիրել մեր ընդհանուր տունը և հավատարմության երդում տալ համամարդկային արժեքներին։ Հավատացե՛ք ինձ, ներկայումս գոյություն ունեցող ենթադրյալ արժեքներով, երբ նավթն ու գազն ավելի արժեքավոր են քան մարդը և անարգելք հոսում են պատերազմող երկրների տարածքով, մինչդեռ մայրն ու երեխան չեն կարողանում լքել պատերազմական գոտին, երբ աշխարհը լուռ հետևում է մի ամբողջ ժողովրդի շրջափակմանը՝ հաղթողներ չեն լինելու: Սա դանդաղ գործարկման ժամային ռումբ է, որը մենք թողնում ենք մեր սերունդներին։
Նրանք կրկին ստիպված կլինեն հատուցել դրա համար, քանի դեռ չենք վերակենդանացրել համամարդկային արժեքները, իրավիճակը նորից ու նորից կրկնվելու է։
Այս ամենը կասեցնելու միակ միջոցը լայնածավալ աղետն է՝ երկրաշարժի,
երկնաքարի, ջրհեղեղի կամ միջուկային հարվածի տեսքով։ Երկիրն այլևս չի կարող դիմանալ մարդկային այս խելագարությանը և կեղտին: Ի դեպ, բնությունն արդեն արձագանքել է 19-ամյա երիտասարդների մի ամբողջ սերնդի ագրեսիային
ու ոչնչացմանը, տաճարները մզկիթի վերածելուն և այլն։ Դա նման է
բումերանգի, որի համար, ցավոք սրտի, անմեղ մարդիկ պատասխանատվություն
են կրում միայն այն բանի համար, որ չեն ընդդիմանում իրենց ընտրված
կառավարիչների որոշակի գործողություններին։ Այսօր արդեն տեսնում ենք, թե որքան է արժեզրկվել մարդկային կյանքը։ Եթե նախկինում ինչ-որ տեղ զինվոր էր զոհվում, ապա դա արտառոց բան էր, ամբողջ ժողովուրդը սգում էր նրան։
Մեր օրերում հազարավոր երիտասարդներ են մահանում
Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում,
Ղարաբաղում, իսկ ինչ-որ տեղ՝ քաղաքներում ու մայրաքաղաքներում մարդիկ շրջում են ռեստորաններով, մեկնում հանգստի։ Մեզ սովորեցրել են մահին՝, սկզբում համաճարակի, իսկ հիմա՝ պատերազմների միջոցով: Այն հիշեցնում է խնջույք ժանտախտի ժամանակ: Եթե այսպես շարունակվի, ապա հիվանդանոցների կարիք էլ չի լինի, դրանք կլինեն միայն մի քանիսը և միայն «էլիտային»
սպասարկելու համար։ Սրան կավելացնեմ, որ արհեստական ամեն ինչ վաղ թե ուշ կքանդվի ու կկործանվի, այդ թվում՝ արհեստական կազմավորումներն ու երկրները։ Արդարությունը վաղ թե ուշ կհաղթանակի:
-Արդարության հաղթանակի մասին խոսքերն այսօր շատ հեքիաթային են հնչում, բայց իրականում դա շատ կարևոր է։ Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի խոսքերը, որ միջուկային հարվածը ավելի վատ չէ, քան կլիմայի փոփոխությունը, որը սպառնում է ողջ մարդկությանը։
Ինչ վերաբերում է Բլինկենի խոսքերին, ապա ես կասեմ, որ չնայած շատերի կարծիքով՝ ԱՄՆ-ը ներքաշված է բազմաթիվ պատերազմների մեջ, իրականում ամերիկացի ժողովուրդը 250 տարի իր սահմաններում ռազմական վտանգ չի տեսել և չի զգացել։ Նրանք մոռացել են պատերազմի բոլոր սարսափները և չեն պատկերացնում, թե դա ինչ է։ Հիմա պատկերացրեք, որ օրինակ Վենեսուելան կամ Կուբան խնդրեն Չինաստանին կամ Ռուսաստանին և միջուկային զենք ստանան։ Նույն կերպ կվարվեն նաև Լատինական Ամերիկայի բոլոր իսպանալեզու երկրները։
Հավատացեք, դա ավելի վատ կլինի, քան Կարիբյան հրթիռային ճգնաժամը։ Եվ
ինչ-որ պահի, Ամերիկայի ժողովուրդը լիովին կզգա միջուկային
հարվածի սպառնալիքի ողջ «հմայքը»։ Իսկ եթե հանկարծ բոլոր իսպանալեզու
ժողովուրդները ոտքի կանգնեն թե՛ Ամերիկայի ներսում, և թե՛ դրսում, իրադարձությունների այս շրջադարձից հետո, ի՞նչ եք կարծում,
ամերիկացի մայրերը թույլ կտա՞ն իրենց ղեկավարներին այդքան հանգիստ հնչեցնել այդպիսի խոսքեր և իրենց գործողություններով աշխարհում հրահրել պատերազմներ ու զինված բախումներ, որոնք առհավիրք կբերեն ամերիկյան ժողովրդի գլխին։ Կրկին կրկնում եմ՝ մինչ այժմ բոլոր պատերազմները սկսել և դադարեցրել են ուժեղ և արտասովոր անձնավորություններ, բայց այսօր համակարգերը մտել են մահացու պայքարի մեջ, որը ողջ մարդկությանը կանգնեցրել է կործանման ճանապարհին։ Միևնույն տեսակի մարդիկ կարող են միմյանց հետ համաձայնել, բայց ոչ համակարգերը։ Ուստի այսօր կարծում եմ, որ միջուկային հարվածից խուսափելը հնարավոր չէ։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի նորովի բացահայտել մնացած աշխարհը։ Իսկ մեր Ուղեղային կենտրոնները մայրերի
հետ միասին պետք է պատրաստ լինեն լրացնել այն ժամանակ առաջացած բացը։ Ոմանք հարցնում են, թե ինչու եմ այդքան կարևորում մայրական շարժումը և ի՞նչ կարող են նրանք անել։
Հասկացեք, որ նրանք են հանդիսանում իսկական արժեքների կրողներն ու հաղորդողները, դառնալով հասարակության բնական «սանիտարներ»։ Չնայած այն հանգամանքին, որ 2000 տարի առաջ նրանց առաքելությունը յուրացվել և փոխարինվել է ամենատարբեր արհեստական մարգարեներով և 10 պատվիրաններով, որոնք բնական ձևով դրված էին մոր սրտում և հոգում, և նրա բնազդի անբաժանելի
մասն էին կազմում, այնուամենայնիվ, նրանք չկարողացան հիմնովին
արմատախիլ անել Աստծո կյանքի բնական հիմքը, չկարողացան լիովին խլել մարդկային կապիտալի ստեղծման առաքելությունը: Հետևյալ պարադոքսը բերում է մտորումների՝ ո՛չ Սուրբ Գրքերում, ո՛չ օրենքներում և այլում
անգամ խոսք չկա մոր դերի ու նշանակության մասին, սակայն մոր գոյությունն ապացուցում է հենց Աստծո գոյությունը։ Որքան էլ փորձեցին արժեզրկել ու նյութականով հողակցել մոր հոգին, հնարավոր չէր սակարկել նրա սերը երեխայի հանդեպ։ Վստահ եմ, որ միայն բնական ճշմարիտ
Երրորդությունը՝ մայրական բնազդը և ծնողական սերը մարդկային
ինտելեկտի հետ միասին՝ հիմնված հոգևոր և բարոյական արժեքների վրա,
մարդկության համար ճանապարհ կբացի դեպի պարկեշտ և խաղաղ կյանք: