- Պրն Խաչատրյան, դուք արդեն գրել էիք այն մասին, որ 21-րդ դարում միջազգային նորմերն ու պայմանագրերն անկարող են կանխել պատերազմները, ինչու՞։
- Աշխարհաստեղծման ընթացքից, դիցաբանությունից և մեզ հասած պատմական աղբյուրներից մենք տեսնում ենք, որ պարբերաբար սկսվել և ավարտվել են պատերազմներ, թե ինչպես են գործել այս կամ այն կայսրերը, սուլթանները, թագավորները, հրամանատարները արշավանքների կամ օտար տարածքների գրավման ժամանակ: Ամեն ժամանակ ունի իր արատները։ Բարբարոսները սրի են մատնել տեղաբնականերին, ոչնչացրել քաղաքներ ու կայսրություններ, յուրացրել այլ ազգերի մշակույթը։ Բայց լավ է, երբ սխալը գիտակցվում է։ Օրինակ, ըստ վարկածներից մեկի Ալեքսանդր Մակեդոնացին մասնակից է եղել Պերսեպոլիս քաղաքի այրմանը, որը հին Պարսկաստանի հզորության խորհրդանիշն էր, սակայն հասկացել է իր սխալը և այդ ժամանակից ի վեր մակեդոնացիները ձեռք չեն տվել օտար մշակույթին։ Նույնը կարելի է ասել Չինգիզ խանի մասին։ Ամեն ինչ ղ է համեմատության մեջ․ ինչ-որ մեկը մինչև իր վերջին օրը սրի էր մատնում երեխաներին ու կանանց, իսկ մեկ ուրիշը դա թույլ չէր տալիս։ Մեկը ճաշակել է մայրական սեր, սնվել է ընտանեկան արժեքներով, արժանապատվությամբ և ազնվականությամբ, իսկ մյուսը մնացել է ստրուկ ու բարբարոս։ Մարդիկ ղեկավարում են երկրները, մեկը՝ ավելի հաջողակ, մյուսը՝ ավելի թույլ, հաղթողն իրեն է վերագրում օտար պատմությունն ու մշակույթը, բայց բանականությամբ օժտված մարդն ի վիճակի է վերջիվերջո գիտակցել սեփական սխալները, իսկ անսիրտ տեխնոլոգիաները՝ ոչ։ Մինչդեռ այսօր յուրաքանչյուր պատերազմի հետևում մարդու փոխարեն կանգնած է միայն սեփական շահի վրա կառուցված ֆինանսավարկային համակարգը։ Այդ համակարգը զուրկ է սահմաններից, հոգուց, կարեկցանքից։ Վերցնենք ուկրաինական ուղղությունը․․․ Մի պահ մտածեք, դու այսօր կյանքդ զոհում ես հանուն հայրենիքի, իսկ վաղը բանկը գնում է քո մոր և կնոջ մոտ՝ պահանջելով վարկի մարումը․․․ Կամ մայրը՝ մանկահասակ երեխաներով չի կարող դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց, մինչդեռ գազն ու նավթը անարգելք հոսում են։ Ի՞նչ հայրենիքի ու ազատության մասին կարող է խոսք գնալ, եթե ինտելեկտուալ և գաղափարական հայրենասերը, որը պատրաստ է կյանքը ընծայել հանուն հայրենիքի անվտանգության, ծաղկման ու բարօրության համար, կախված է նույն տարածքում ապրող բանկիրից ու վաճառականից։ Այդպիսի համակարգը չի կարող գոյատևել։ Այսօր այրվում է ամբողջ աշխարհը, բայց բոլոր խոսակցությունները միայն գազի, նավթի, պարտքի, փողի մասին են․․․ Եթե, Աստված մի արասցե, ինչ-որ մեկը հանդես գա նման իրավիճակի դեմ, ապա ամբողջ "քաղաքակիրթ" աշխարհը քեզ կտոր-կտոր կանի՝ գտնելով երկրի վրա ազդելու անհրաժեշտ լծակը՝ պատժամիջոցներ, պատերազմ և այլն․․․ Բայց տեսեք, չգիտես ինչու, պատժամիջոցներ ԵՐԲԵՔ չեն կիրառվել Անգլիայի, Ամերիկայի, Իսրայելի դեմ (ցանկացած պահվածքի դեպքում, ինչ էլ որ նրանք արած լինեն)։ Եթե նախկինում մարդը մարդու հետ կարող էր պայմանավորվել, այսօր չկա մեկը, որի հետ կկարողանաս բանակցել։ Յուրաքանչյուր պետության հետևում կանգնած է միջազգային բանկային համակարգը, որը ցանկացած պահի կարող է իր պատժամիջոցները մտցնել կամ կրակի տակ պահել քո սահմանները։ Դուք երբևիցե մտածել եք այն, որ տարբեր ժամանակաշրջաններում, երբ որ մարդկային կապիտալն էր հենասյունը, աշխարհն ընթանում էր զարգացման ճանապարհով։ Օրինակ՝ Վերածննդի դարաշրջանում մեծ առաջընթաց է գրանցվել աշխարհագրության, աստղագիտության, քիմիայի, ֆիզիկայի, անատոմիայի, մաթեմատիկայի, մեխանիկայի և ճարտարագիտության մեջ: Վերածննդի դարաշրջանի և Նոր ժամանակների հիմնական տարբերությունը փիլիսոփայական մտքի տեսանկյունից այն է, որ դիտարկվող ժամանակաշրջաններից առաջինում մարդը հիմնական սուբյեկտն էր, ավելի մոտ էր Աստծուն և բնական իրական արժեքներին: Մարդն ինքն իր սեփական արարիչն էր։ Իսկ այն ժամանակաշրջաններում, երբ մարդկային կապիտալը մղվեց ետին պլան, իսկ առաջնային էր դառնում առուծախը, անառողջ շահույթի հայեցակարգը, մարդկության զարգացումը կանգ էր առնում, ամբողջությամբ կործանվում ու անհետանում էին կայսրություններ՝ Եգիպտոսի, Հռոմի, Բյուզանդիայի և այլն։ Ինչու՞ մարդկությունը այլևս չի տալիս աշխարհին Միքելանջելո, Կոպերնիկուս կամ Շեքսպիր։ Մի գուցե այն պատճառով․ որ մարդկությունը խախտել է բնական հավասարակշռությունը և մենք մարդկային կապիտալի փոխարեն վստահել ենք արհեստական բանականությանը և անհոգի տեխնոլոգիաներին։ Այսօր ամենուրեք տեխնոլոգիական ֆորումներ են անցկացնում, խոսում են իբր "զարգացման" մասին, բայց հասկացեք, որ եթե այդ արհեստականորեն ստեղծված տեխնոլոգիաները խափանվեն, ապա ողջ մարդկությունը շատ դժվար կացության մեջ կհայտնվի։ Հենց այս դիսբալանսն էլ արհեստականի և բնականի միջև տանում է մեզ ոչնչացման։
- Դեռ 2015 թվականին "Ժողովրդական դիվանագիտություն" հոդվածում դուք գրել էիք, որ Ղրիմը համաշխարհային իրավակարգի փոփոխության անկյունաքարային վեկտորն է։
- Այսօր արդեն ինտելեկտուալ հանրության որոշ մասին պարզ է, որ համաշխարհային իրավակարգը ճեղք է տվել, համաշխարհային կենտրոնները փոխվում են և տա Աստված, որ դա տեղի ունենա առանց միջուկային զինանոցի կիրառման։ Մենք արդեն տեսնում ենք, ինչպես Եվրոպա հասցրեցին 150 միջուկային մարտագլխիկ, մենք տեսնում ենք ՌԴ պատասխան գործողությունները Բելառուսում։ Տեսնում ենք նաև, թե ինչպես է ամբողջ աշխարհը միաժամանակ Ուկրաինայի հանդեպ "սիրով լցվել"։ Իսկ մշակույթի օջախներ հանդիսացող երկրները, ինչպիսիք են Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, որոնք աշխարհին տվել են մեծ արքաներ ու զորավարներ, որոնք գրավել են ժամանակին աշխարհի կեսը, այդ թվում Ամերիկան, այսօր դարձել են սեռազուրկ մարմնավաճառներ գլխավոր «սուտինյոռի»՝ ԱՄՆ-ի ձեռքում, "տալիս են, բայց չեն ստանում"։
- Ամեն ինչ գնում է դեպի մեծածավալ աղետը, որի մասին դուք նախազգուշացրել եք ամբողջ աշխարհին․․․ Ի՞նչ է հաջորդելու։
- Վարկածները տարբեր են։ Այդպիսի երկրներ, ինչպիսիք են Իսպանիան և Ֆրանսիան դարձել են խամաճիկներ Ամերիկայի ու անգլոսաքսերի ձեռքում։ Հասկանալով, որ ամերիկյան բանկային համակարգը հազիվ թե փրկվի և դոլարային դեֆոլտը սարերի ետևում չէ, օրինակ Իսրայելը, իսկ ավելի ստույգ որոշ իսրայելյան ուժեր սկսեցին ավելի ակտիվ առաջ տանել ժամանակակից «Օսմանյան Թուրանի» նախագիծը։ Օգտագործեցին նույնիսկ փոքր Ղարաբաղի գործոնը այն բանի համար, որ Էրդողանն ու Ալիևը իրենց սուլթան զգան։ Բայց պետք չէ մոռանալ Եգիպտոսի, Հռոմի ու Բյուզանդական կայսրության անկման պատմությունը։ Այսօր Մեծ Բյուզանդիայի հունա-հայկական մշակույթը իրենց են վերագրում բարբարոսների հետնորդները, որոնք թալանի են ենթարկել կայսրությունը և սրի մատնել կայսրության գրեթե ողջ բնակչությունը։ Հետաքրքիր է, որ բյուզանդական երեք կայսերական տոհմերն ունեին հայկական ծագում, բայց նույնիսկ հայերը իրավունք չունեն ապրել այդ տարածքում և կոչել այն Հայաստան։ Այդ նույն Օսմանյան կայսրությունը մի ժամանակ փորձում էր նվաճել Եվրոպան․․․ Քանի որ այսօր Եվրոպան փլուզված է, ստացվում է, որ նոր թուրքական միավորի ստեղծումը ու օգտագործումը և՛ Իրանի, և՛ Չինաստանի դեմ 100%-ով շահավետ է։ Ցանկալի չէ նաև համաշխարհային միջուկային սպառազինության օգտագործումը՝ ամերիկյան, չինական ու ռուսական։ Ստացվում է, որ թուրքական այս "ենիչարիներն" իրենց մանր քաշքշուկներով ու թվացյալ գործարքներով մտել են մեծ խաղի մեջ։ Բայց կան նաև ուրիշ ուժեր այլ նախագծով։ Պատմությունից մենք հայտնի է, որ մինչև բարբարոս գերմանացիների ի հայտ գալը, անգլոսաքսերի մշտական հակառակորդ են հանդիսացել իսպանալեզու պետությունները․․․ Մանկության տարիներին մեզանից շատերն են դիտել ֆիլմեր այն մասին, թե ինչպես Հյուսիսը հաղթեց Հարավին, ինչպես" հիմնադիր հայրերը" ստեղծեցին մեծ Ամերիկան։ Այսօր, թերևս, դա անհեթեթ է թվում, բայց գուցե շատ շուտով կտեսնեք "ինչպես է Հարավը հաղթում Հյուսիսին" ռեալիթի շոուն, որը ձեզ այդքան դուր է գալիս: Իսկ ինչու՞ ոչ․․․ Այսքան ժամանակ Հյուսիսը" քայլում էր" հաղթողների մեջ, իսկ այսօր եկել Է Հարավի ժամանակը։ Թող Ամերիկան գոնե մեկ անգամ իր մաշկի վրա զգա, թե ինչ է, երբ կրակի տակ ն պահում քո սահմանները և այդքան պետություններ դեմ են դուրս գալիս քո դեմ։ Եթե իսպանալեզու երկրները ոտքի չկանգնեն և եթե նրանց չմիանան այլ եվրոպական երկրներ, օրինակ Ֆրանսիան, ապա Եվրոպան հազիվ թե փրկվի։ Հասկացեք վերջապես, որ անսիրտ տեխնոլոգիաները և պայմանագրերը չէ, որ պետք է ապահովեն խաղաղություն, դա կարող է անել միայն Մարդը։ Բանակցությունների սեղանին պետք է նստեն մարդկային որակներով օժտված առաջնորդներ, այլ ոչ թե համակարգեր, որոնք ծրագրավորված են միայն անձնական շահի վրա։
- Իսկ ի՞նչ պետք է ձեռնարկենք այդպիսի պայմաններում սեփական երկրների փրկության համար մենք՝ շարքային քաղաքացիներս։
- Այս անհոգի համակարգից տիեզերքը փրկելու միակ ճանապարհն է.
ա) մարդու դաստիարակությունը, որը վաղը, հնարավոր է, իր ձեռքը վերցնի երկրի ղեկավարումը. բ) առաջնահերթությունների փոփոխությունը, չէ որ վաղվա առաջնորդը կկողմնորոշվի այն արժեքներով, որոնցով դաստիարակվել է: Հենց մեր դաստիարակությունը ստացած մարդուց է կախված ազգամիջյան և համաշխարհային պատերազմների ստեղծումը կամ կանխումը, երկրագնդի զարգացումը կամ փլուզումը, ոչնչացումը կամ դրա բարգավաճումը: Եվ սկսել հարկավոր է նախադպրոցական կրթությունից։ Ձեր գլխավոր քայլն է՝ ստեղծել նախադպրոցական հաստատություններ ընտանեկան արժեքների հիման վրա և վերածնել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են սերը, հարգանքը, հայրենիքը, քանզի վերոհիշյալ արժեքները աշխարհի հավասարակշիռ զարգացման հիմքն են հանդիսանում։ Հետևաբար, այսօր ես խոսում եմ "Սուրբ Երրորդության" բնական մեխանիզմի գործարկման կարևորության մասին՝ մարդկային, այլ ոչ թե արհեստական, ինտելեկտի, ծնողական սիրո, այսինքն՝ մայրական բնազդի և արժեքների ամբողջություն, որոնք, ի վերջո, մարդկանց երջանիկ և արժանապատիվ կյանք կտան խաղաղ երկնքի տակ: Եվ այս մեխանիզմում գլխավորը կլինի մարդկային կապիտալը, այլ ոչ թե այն անսիրտ մատրիցան, որի մեջ այսօր քշվել են բոլոր կենդանի էակները։