> Аrmenian - Аргументы Недели

//Общество 13+

Аrmenian

28 октября 2022, 16:36 [ «Аргументы Недели» ]

Արբակ Խաչատրյան․ Մինչ մարդկությունը գտնվում է մահաբեր մատրիցայում, երկրագնդի ոչնչացման սպառնալիքը շատ մեծ է

21 октября 2022, 19:10


Այսօր մենք հրապարակում ենք հերթական զրույցը հայտնի անկախ իրավապաշտպանի, քաղաքագետի հետ, ով հեղինակն է «Ուկրաինա-Հայաստան-Ռուսաստան-երրորդ համաշխարհայի՞ն», «Միջուկային ձմռան շեմին»։ Նրա գնահատականներն ու կանխատեսումները զարմանալիորեն ճշգրիտ են։ Եվ այսպես ի՞նչ պետք է անեն երկրների առաջնորդները, միջազգային հանրությունը, որպեսզի դուրս գան լայնածավալ ճգնաժամից։

- Պրն Խաչատրյան, Ձեր՝ աշխարհաքաղաքական իրադարձությունների վերլուծությունը ապշեցնում է իր ճշգրտությամբ։ Այսօր ողջ աշխարհը գուշակում է՝ ատոմային հարվածը հասցվելու է, թե ոչ։ Մենք կցանկանայինք իմանալ Ձեր հեղինակավոր կարծիքը այս հարցի բերաբերյալ, քանի որ Դուք առաջինն եք ասել այդ մասին դեռ 6 ամիս առաջ «Արգումենտի Նեդելի» պարբերականին։

- Այսօր աշխարհի պետությունների 90 % ունեն տարատեսակ շահեր։ ՄԱԿ-ին անդամակցում են 193 պետություն և յուրաքանչյուրն ունի իր հավակնությունները, շահը և իր յուրովի տեսակետը, թե ի՞նչ է տեղ գրավում արևի տակ։ Վերցնենք մեր անդրկովկասյան տարածաշրջանը՝ ընդամենը երեք պետություն, սակայն յուրաքանչյուրն ունի իր շահերը։ Իսկ քանի որ մեր երկրագնդի բնակչությունը վաղուց չի առերեսվել համաշխարհային պատերազմի հետ /չէ որ ժամանակաշրջանը Երկրորդ համաշխարհայինից մինչ այսօր բավականին հարատև է/, մինչև վերջ չի գիտակցում և չի պատկերացնում, թե ինչ դամոկլեսյան սուր է կախված ամբողջ մարդկության գլխին՝ այսօրվա միջուկային սպառազինության տեսակետից։ Աշխարհում այսօր կա 4-5 ուժեղ միջուկային տերություն, որից մեկը ներկայացված է համաշխարհային հեգեմենիայի համակարգի ստեղծողներով, որն իր միջազգային ֆինանսաբանկային կառույցների միջոցով ճորտացրել է ողջ մարդկությունը։ Այդ ֆինանսաբանկային համակարգը չունի ոչ սահման, ոչ պատնեշ, իսկ մարդու համար, որը հանդիսանում է մարդկության հիմք և գլխավոր կապիտալ, այդպիսիք առկա են։ Եվ ի՞նչ եք կարծում այդ երկիրը կգնա՞ իր արարածի ոչնչացմանը։ Այնպես ստացվեց, որ Ուկրաինան դարձավ «կայացած» համաշխարհային համակարգի տրոհման կատալիզատոր։ Այսօր այդ համակարգի դեմ ելած Ռուսաստանը «համաշխարհային նզովյալ» է դարձել և գաղափար չունի, թե ինչպես դրա դեմ պայքարել։ Իսկ մնացած գաճաճային պետությունները՝ իրենք իրենցից գոհ շարք են կազմել և կատարում են իրենց դերերը տվյալ համակարգի մեջ։ Հասկացեք, չի կարող ուժեղ միջուկային գերտերությունը ենթարկվել, օրինակի համար, Նիկարագուային կամ Մոզամբիկին։ Դա աանհեթեթություն է։ Դուք կհարցնեք, ինչու՞ պետություններին դուր է գալիս «ընկերանալ» ինչ-որ մեկի դեմ։ Ստեղծելով դաշինքներ և զանազան միություններ նրանք դրանով շոյում են իրենց ինքնասիրությունը։ Վերցնենք, օրինակ, Թուրքիան։ Պետությունը, որը չունի և չի տվել աշխարհին ոչ մի սեփական բան, ուրիշի մշակույթը սեփականացրած, այսօր դարձել է համաշխարհային միջնորդ, իսկ Էրդողանը իր հիվանդագին հավակնություններով ելույթ է ունենում «խաղաղության ագրավի» դերում։ Ինչպե՞ս կարելի է կանգնեցնել նրան և հիշեցնել նրան իր իսկական տեղը։ Դա անել ի վիճակի է միայն միջուկային հարվածը, որի հավանականությունը կարող է սպառնալ նաև իր պետությանը, եթե ժամանակին կանգ չառնի։ Ես այդ ամենը ասում եմ ոչ թե նրա համար, որ դա Թուրքիան է։ Ստորությունը պակաս չէ նաև Հայաստանում, այստեղ ևս բացակայում են այն արժեքները, որոնք ունակ են փրկել մարդկությանը։ Ստացվում է, որ ողջ մարդկության ճակատագիրը այսօր կախված է այդ 4-5 խոշոր միջուկային տերությունների քաղաքական կամքից։ Նրանք կարող են նստել, պայմանավորվել և թելադրել իրենց պայմանները մնացած բոլոր պետություններին, վերջիններս իրենց հերթին վախի պատճոռով կընդունեն նրանց բոլոր որոշումները։ Բայց եթե հաշվի առնենք, որ բոլոր մնացած միջուկային գերտերությունները, բացառությամբ Ռուսաստանի և

Չինաստանի, ֆինանսապես սնվում են նույն աղբյուրից, որի դեմ հանդես եկավ Ռուսաստանը, ապա հասկանալի է դառնում, որ նրանք չեն կարողանա նստել բանակցությունների սեղանի շուրջ, կամ եթե նստեն, չեն գա ընդհանուր հայտարարի։ Մնում է ի՞նչ։ Համաշխարհային մասշտաբի աղետ՝ միջուկային հարված, ինչը կստիպի միջուկային տերություններին վերջապես կառուցողական նստել բանակցությունների սեղանի շուրջ և ստեղծել բազմաբևեռ աշխարհ։ Եվ տա Աստված, որ այդ աղետը չոչնչացնի ողջ մարդկությունը, ինչպես դա ժամանակին տեղի է ունեցել Ատլանտիդայի հետ։ Անշրջելիության կետը արդեն անցել ենք։

- Ձեր կարծիքով, ինչու՞ հենց այդպես տեղի ունեցավ։

Տեսեք, ով է ղեկավարում պետությունները, ինչի է վերածվել քաղաքական էլիտան։ Առևտրականներ, հաստ գրպաններ, ծաղրածուներ՝ սա է այսօրվա էլիտան։ Մի խոսքով, հաճոյախոսող ճորտեր։ Բոլորը խոսում են համակարգիչների, արհեստական ինտելլեկտի, անշունչ անմարդկային համակարգերի մասին, որոնք սովորեցնում են, ինչպես հաղթել, գոյատևել միայն հարստացման հաշվին։ Ինքը համակարգն է արդեն իշխում մարդուն։ Հասկացեք մի պարզ բան․ միայն մարդկային արժեքների շնորհիվ մարդկությունը կարող է չենթարկվել մուտացիայի, գոյատևել և զարգանալ։ Ամեն ինչ շուռ է եկել գլխիվայր։ Իրական էլիտայի տեղը գրավեցին խորամանկ խանութպանները, ճարպիկ կոշիկ մաքրողները և սպասավորները։ Դա մարդկության աղավաղված արժեքների ողբալի արդյունքն է։ Վերջին 50 տարվա ընթացքում բանկերը, ֆինանսական համակարգը դարձրեցին մարդում ստրուկ, անուղեղ սպառող։ Իսկ մեր զոմբիացված քաղքենին ոչինչ չի նկատում, շարունակում է պաշտել միայն փողը և մտածել, որ աշխարհի վրա ծառացած աղետը կշրջանցի իրեն, իր ընտանիքը, իր պետությունն ու քաղաքը։ Նույնիսկ այն ազդանշանները, որոնք մեզ հասցեագրեց Մայր-բնությունը՝ կորոնավիրուսի, տեղային պատերազմների և հրդեհների տեսքով, ոչ մեկին չկանգնեցրեցրին և չսթափեցրեցին։ Ոչ ոք էլ դեմ չի զարգացմանը, բայց եթե արժեքներն այլ են, արդեն համակարգն է կառավարում մարդուն։ Եվ պետության համար ավելի կարևոր է դառնում ոչ թե երեք երեխաների մայրը, այլ փողացային կինտոների և մանրադրամի վաճառականները, որոնք այսօր դարձել են բանկերի, առևտրական կենտրոնների և կորպորացիաների տերեր։ Եվ արդեն կարևոր չէ, այդ շնագայլերը բարձրագույն կրթություն ունեն թե ոչ, նրանք նույն հրեշներն են։ Այդպիսի արժեքներով կարո՞ղ է գոյատևել մարդկությունը։ Առանց մարդկային արժեքների, առանց մարդու հնարավո՞ր է արդյոք մարդկության գոյությունը։ Մի պահ մտածեք այդ հարցի մասին։ Ինքը Մայր-բնությունը ըմբոստացավ մեր դեմ և գնաց ինքնաոչնչացման ուղիով։ Գազի, նավթի մոլուցքով տարված՝ ագահ և անուղեղ գործունյաները մխրճվել են մեր հիվանդացած և հոգնած երկրագունդը։ Նրանց ամենևին էլ չի մտահգում ընդերքների վիճակը, շրջակա միջավայրը, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացումը։ Պատերազմների և կեղտոտ գործերի վրա այդքան գումարներ ծախսելու փոխարեն կարելի էր մարդու կենսագործունեության այլընտրանքային աղբյուրներ մշակել, հետազոտել տիեզերքը և յուրացնել այլ մոլորակները։

- Այսօր այնուամենայնիվ շատ բան կախված է միջուկային տերությունների ղեկավարներից։

- Այսօր բոլորը դարձել են քաղաքագետներ, մտածում գուշակում են, թե ով կհաղթի ԱՄՆում ընտրություններին՝ Թրամփը թե Բայդենը, քննարկում են դրական և բացասական կողմերը։ Նորից կրկնեմ, բանը ոչ թե ղեկավարների մեջ է, այլ այն համակարգի, որի մեջ մեզ ներբեռնել են։ Հնարավոր է, Թրամփի գալու հետ տեղի ունենան ինչ-որ ոչ նշանակալից փոփոխություններ, բայց դրանք կրելու են տեղային և ժամանակավոր բնույթ, որովհետև այդ համակարգի մեթաստազները շատ ուժեղ և խորը տարածվել են ողջ աշխարհով, որովհետև արժեքները խեղաթյուրված են։ Մինչև մարդկությունը գտնվում է այդ մահաբեր մատրիցայում, ողջ երկրագնդի կործանման սպառնալիքը շատ մեծ է։ Ինքը մատրիցան խաթարվել է և համակարգի ու մարդկության ոչնչացման կատալիզատոր կհանդիսանան պատերազմները, միջուկային հարվածները, բնական աղետները և այլ արհավիրքները։

- Դեռևս 2003 թվականին Լեֆորտովոյում Դուք կանխագուշակեցիք և զգուշացրեցիք պատերազմների մասին՝ Վրաստանում, Սիրիայում, Ղարաբաղում և Ուկրաինայում։ Այսօր մենք տեսնում ենք, ինչ է կատարվում Ուկրաինայում, Ռուսաստանը էվակուացնում է Խերսոնի բնակիչներին, և մեզ բոլորիս հետաքրքրում է, թե ի՞նչ է սպասվում հետագայում։

- Ես արդեն չեմ ուզում կրկնվել, նորից վերլուծել, երբ և ինչ են ասել Բայդենն ու Պուտինը։ Ես ամենի մասին զգուշացրել եմ ժամանակին։ Չեմ ուզում իմանալ, թե ինչու ուշադրություն չդարձրեցին այն ժամանակ, բավական է։ Կասեմ հակիրճ․ ամեն ինչ գնում է դեպի աղետ՝ միջուկային պայթյուն։ Այդ համաշխարհային աղետը կդառնա գերտերությունների համար մարդկության ոչնչացման ազդանշան, իսկ իրենք իրենց ոչնչացնելու վախը կստիպի նստել բանակցությունների սեղանին և ստեղծել բազմաբևեռ աշխարհ։ Հենց միջուկային գերտերությունները պետք է ստանձնեն պատասխանատվությունը ողջ մարդկության անվտանգության համար՝ դրա հետ մեկտեղ հաշվի առնելով փոքր պետությունների ազգային շահերը /եթե դրանք իհարկե չեն հակասում մարդկության անվտանգությանը/, երաշխավորելով նրանց մշակույթի, լեզվի, նույնականության, ազգային ավանդույթների պահպանությունը։

- Պրն Խաչատրյան, Դուք արդեն 6 տարի է, ինչ գտնվում եք Հայաստանում, փորձում եք շատ բան անել նրա համար, բայց մնում եք ստվերում։ Հիմա Ռուսաստանում պատերազմ է, իսկ Ձեր ընտանիքը այնտեղ է։

- Եկեք չշոշափենք անձնականը։ Առանց արժեքների փոփոխության ոչ Ռուսաստանում, ոչ Հայաստանում բեկում չի լինի և չենք ունենա առիթ՝ սեփական ազգով հպարտանալու։ Քանի որ ես շատ հարցազրույցներ եմ ունեցել և շատ հարցերի պատասխաններ արդեն տրվել են, ես լուծել եմ խնդիրներ և նույնիսկ գլուխկոտրուկներ, ուզում եմ միայն ասել, որ եթե չսիրես քո տունը, քո ընտանիքը, քո մորը, դու ունակ չես լինի սիրել նաև սեփական հողը, Մայր-բնությունը։ Այս երեսուն տարվա ընթացքում հայ տղամարդիկ կորցրեցին իրենց ազգային որակները, դեգրադացվել են և վարկաբեկել են իրենք իրենց։ Փոխարենը հայ մայրը չի նվաղել իր բարոյական կերպարից, ցեխը նրան չի կպչել։ Ես ոչ միայն հավատում եմ, այլև վստահ եմ, որ հենց հայ մայրերը կկարողանան վերականգնել մեր կորսված արժեքները, որովհետև նրանք բոլորից լավ են հասկանում, թե ինչ բան է ընտանեկան արժեքները, սեր դեպի մանուկները և հայրենիքը։ Ես ուրախ եմ, որ այսօր միավորվեցի Հայաստանի մայրերի հետ՝ հանուն այդ արժեքների ճակատամարտում։ Ուրախ եմ, որ նրանք ինձ ընդունեցին։.

Մենք կապնվեցինք «Մայր Հայաստան XXI դար» կոմիտեի նախագահ Գայանե

Գասպարյանին։ Նա երախտագիտություն հայտնեց Արբակ Խաչատրյանին կոմիտեի գործունեությանը աջակցելու համար՝ բոլոր այն մայրերի անունից, որոնք զգում են իրենց պատասխանատվությոնը հետագա սերունդների համար։ Հայստանի մայրերը մտադիր են ստիպել իրեն գլխավորել իրենց պայքարը։ Գայանե Գասպարյանի խոսքերով, ժամանակը սուղ է, մանուկները և Հայրենիքը վտանգված են, հարկավոր են վճռական, իսկ մի գուցե նաև արմատական գործողություններ։ Նա նշեց, որ բնության մեջ չկա ավելի սարսափելի և ուժեղ էակ, քան հուսահատ մայրը, որը կռիվ է տալիս իր մանկան համար։ «Այսօր, երբ որ երկրում կան հազարավոր մահացած երեխաներ, երբ որ չկա անվտանգ կյանք, արդեն քո տան մեջ են սպանում քո դստրերին և զավակներին, ինչ-որ կարճատես մարդիկ հրճվում են նրանով, որ Եվրախորհրդարանի մի քանի պատգամավոր դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան։ Ես էլ չեմ ասում, որ փողատեր դարձածների և քաղաքական «էլիտայի» համար ռեստորաններում նվագում է երաժշտությունը, և նրանք լիաթոք ուրախանում են կյանքով։ Ռուսաստանյան հայկական ծագումով օլիգարխները, Ռուսաստան-Ամերիկա հակամարտության հետևանքներից փախչելով, եկել են այստեղ փրկելու՝ չգիտես Հայաստանը, թե՞ Ղարաբաղը․․․ Իսկ մայրերին երեխաների հետ փողոց են շպրտում՝ վարկը չմարելու պատճառով։ Մենք ցույց կտանք իրական տեղը նրանց, ովքեր գործում են մեր ազգի դեմ, կործանում մեր երեխաներին, թալանում քաղաքացիներին և կտոր-կտոր մսխում մեր երկիրը։ Մայրերի միացյալ ուժերով մենք կոչնչացնենք այս արատավոր համակարգը, փոխարենը կստեղծենք բարձր բարոյական և հոգևոր ընտանեկան արժեքների վրա հիմնված համակարգ։ Եվ մինչև բուն հայկական արժեքները չվերադառնան Հայաստան, մեր ազգը չի կարողանա վերածնվել»։

.

P.S. Ընտանեկան արժեքների վերադարձը բոլոր մայրերի ցանկությունն է։

АоЛ
  • Теги: 


Обсудить наши публикации можно на страничках «АН» в Facebook и ВКонтакте