Подписывайтесь на «АН»:

Telegram

Дзен

Новости

Также мы в соцсетях:

ВКонтакте

Одноклассники

Twitter

Аргументы Недели → Общество 13+

Բազմաբևեռությունը ժողովուրդներ են, այլ ոչ համակարգ. Արբակ Խաչատրյան

, 09:34

Ղրիմում իրավիճակի սրումը, անօդաչու թռչող սարքերը, Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծումը, Ռուսաստանի և Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի փոխադարձ մեղադրանքները, այս ամենը մեզ ստիպեցին նորից դիմել այն մարդուն, ով շատ բան էր կանխատեսում, ինչը ժամանակին շատ չափազանցված էր թվում, սակայն, ցավոք, ինչն արդեն տեղի է ունեցել երեկ,  տեղի է ունենում այսօր, և ինչպես մեր փորձն է հուշում, տեղի կունենա վաղը:

Արբակ Խաչատրյան՝ մարդ, ով տեսնում է ապագան, և ում անհրաժեշտ է  լսել։

-Պարոն Խաչատրյան, այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկը դոլարային արժույթի դեմ պայքարի վերաբերյալ ՌԴ ղեկավարի ելույթն է, և նրա կոչը ուժայիններին՝ բազմաբևեռ աշխարհ ստեղծելու անհրաժեշտության մասին, իսկ դուք այդ մասին խոսում էիք դեռևս 20-15 տարի առաջ...

- Կարծում եմ՝ սա լավագույն լսարանը չէ այս թեմային անդրադառնալու համար, սակայն փաստն ինքնին ուրախացնում է։ Գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները համաշխարհային միաբևեռ աշխարհի հիմքն է։ Աշխարհի բոլոր երկրների անվտանգությունն ու տնտեսությունը գործնականում կախված են մեկ պետությունից։ Ամերիկան միակ երկիրն է, որը բոլոր միջազգային կազմակերպությունների գլխավոր դոնորն է կամ հովանավորը, եթե կարելի է այդպես անվանել՝ սկսած ՄԱԿ-ից, Ստրասբուրգի դատարանից, ՆԱՏՕ-ից և վերջացրած Կարմիր խաչի միջազգային կոմիտեով:

Պատկերացնու՞մ եք, թե ինչ կլինի, եթե այս երկրում սկսվի ներքաղաքական տուրբուլենտություն, կամ վատագույն դեպքում՝ քաղաքացիական պատերազմ։ Ամերիկյան բացառիկ անձեռնմխելիությունը ճաքեր է տալիս։ Ի վերջո, ոչ ոք չէր սպասում, որ խուզարկություններ կկատարվեն անգամ նախկին նախագահի և նրա մերձավոր շրջապատի տանը։ Ես չգիտեմ, ինչ է տեղի ունեցել Արևմուտքի հետ, որ այնտեղ բոլոր արժեքներն այդչափ խեղաթյուրվել են։ Ես սա համարում եմ մարդկության համար ամենավտանգավոր երևույթը։ Պատկերացրեք՝ տարրական դպրոցի աշակերտն ինքն է որոշում իր սեռը։ Անգամ ծնողներն իրավունք չունեն միջամտելու, այլապես պատասխանատվության կենթարկվեն։ Երեխաները դատի են տալիս իրենց ծնողներին, ծնողները՝ երեխաներին. Իսկ ինչպե՞ս վերականգնել արժեքները, եթե մարդն ինքն է դեմ գնացել բնությանը, իր ազգային արմատներին։ Ես եկա Հայաստան և փողոցներում տեսա արական սեռի ներկայացուցիչների՝ երկար, գանգրացարած ու ներկած մորուքներով, ինչն ուղեղումս չի տեղավորվում։ Մեր ժամանակներում չէին սափրվում միայն նրանք, ովքեր ածելի չունեին կամ զգայուն մաշկ ունեին, հանդիպում էին նաև այլ դավանանքների ներկայացուցիչներ։ Այսօր կանայք սափրում են ամեն ինչ և հնարավոր ու անհնարին բոլոր տեղերում, իսկ տղամարդիկ շրջում են դեմքի գանգրացրած և ներկած մազերով։ Ըստ երևույթին, գործում է ֆիզիկայի օրենքը. եթե մի տեղ նվազում է, մեկ այլ տեղ ավելանում է: Ի դեպ, ես վերջերս լսեցի ԱՀԿ-ի ղեկավարի հետ հարցազրույցը, ով հոմոսեքսուալիստներին հորդորում էր ձեռնպահ մնալ սեքսից կապիկի ծաղկի պատճառով, քանի որ այս հիվանդությունն ամենաշատն ախտահարում է գեյերին։ Նրանք նույնիսկ իրենց բացառիկ հիվանդությունն ունեն։ Գուցե այս ծաղի՞կը մեզ փրկի նրանցից։

- Ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Դուք միշտ ասում ու կանխատեսում էիք, երբ նույնիսկ Թրամփը դեռ թեկնածու էր, որ նա կլինի ուժեղ Ամերիկայի վերջին նախագահը. դեռևս նույն կարծիքի՞ն եք։

- Հասկացեք, վաճառականը երբեք չի կարող ստրատեգ դառնալ։ Նա տեսնում է միայն իր ժողովրդի օգուտը, սակայն ո՛չ երկրի քաղաքական ու ռազմավարական ազդեցությունը։ Նրա համար հիմնական արժեքը փողն ու սեփականությունն է, այդ պատճառով է, որ ԱՄՆ-ը կորցրել է իր ազդեցությունը, և բազմաբևեռ աշխարհն իրականություն է դառնում։ Եթե նախկինում համաշխարհային կենտրոններն ավելի հեշտ էին փոխվում, օրինակ՝ Հռոմին փոխարինեց Իսպանիան, Պորտուգալիան, Ֆրանսիային՝ Անգլիան, այնուհետ Ամերիկան դարձավ համաշխարհային տերություն, ապա ներկայում այդ գործընթացը բավականին բարդ է։ Ի վերջո, հազարավոր տարիներ առաջ երկրները չունեին միջուկային զինանոցներ, այդ մահաբեր զենքերը, որոնք կարող էին ոչնչացնել ամբողջ մոլորակը:

-Ինչպե՞ս կանգնեցնել ուկրաինական օպերացիան և միջուկային սպառնալիքը, որը կախված է ողջ մարդկության գլխին:

-Ողջամիտ մարդը միշտ էլ ցանկացած վտանգ կանխատեսելու և կասեցնելու առավելություն է ունեցել։ Այդ մարդը կարող է լինել երկրի ղեկավարը, ով հեղինակություն է վայելում ոչ միայն իր ժողովրդի մոտ, այլև ամբողջ աշխարհում։ Սակայն այս արարածները վերջին 100 տարվա ընթացքում հասել են նրան, որ միայն փողն ու ֆինանսական կենտրոններն են դարձել հեղինակություն և հզոր ուժ: Նրանք տիրապետում են ոչ միայն պատժամիջոցների մեխանիզմներին, այլև հսկայական միջուկային զինանոցի, ուստի չեն հրաժարվի իրենց իշխանությունից։ Սա փակուղի է մարդկության համար։ Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Ռուսաստանն է դարձել այն հիմնական երկիրը, որը գլխավորում է պայքարը միաբևեռ աշխարհի դեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև Ռուսաստանը երբեք չի ընդունի ո՛չ Արևմուտքի խեղաթյուրված արժեքները, ո՛չ էլ նրանց վասալային պայմանները։ Արևմուտքը և ԱՄՆ-ը Ուկրաինայի միջոցով ստիպեցին, որ Ռուսաստանը իր վրա վերցնի համակարգի դեմ պայքարելու առաքելությունը։ Այսօր Ռուսաստանն է դարձել այն միակ երկիրը, որը, որպես հզոր պետություն, պատրաստ է իր վրա վերցնել այդ ծանր բեռը։



Այսպիսով, Պանդորայի արկղն արդեն բացվել է։

-Բայց այդ դեպքում ինչո՞ւ ամբողջ աշխարհը զենք վերցրեց ընդդեմ Ռուսաստանի։ Ի վերջո, բանականությունը պետք է հաղթի:

-Վերջերս զրուցում էի ընկերոջս հետ, ով ինձ հարց տվեց. «Այդ ինչպե՞ս է լինում, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ միասին հացահատիկ, ածուխ, նավթ է արտահանում, իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր երկիրը փող է ստանում և տալիս Ռուսաստանի Դաշնությանը, իսկ ՆԱՏՕ-ի մնացած  երկրներն ամեն ինչ տալիս են Ուկրաինային»։ Եթե ինչ-որ մեկի համար դա նորմալ է, ապա ինձ համար անընդունելի է։ Այնուամենայնիվ, միջազգային ֆինանսական համակարգերը կարող էին Թուրքիայի դեմ կիրառել նույնպիսի մեխանիզմներ, ինչ Ռուսաստանի Դաշնության դեմ։ Դա նշանակում է, որ ինչ-որ մեկին ձեռնտու է, որ Էրդողանը դառնա «լավ տղա»։

-Մենք տեսնում ենք, որ Պուտինն ու Էրդողանը համատեղ բազմաթիվ հարցեր են լուծում, այդ թվում՝ Հայաստանում. ո՞րն է Ձեզ համար անձնական թեմա հանդիսանում։

-Ես չեմ անդրադառնա ներկա իրավիճակին, բայց կփորձեմ թուրքական սինդրոմը կապել Ուկրաինայի հետ։ Մոտ 100 տարի առաջ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որը ճանաչել են աշխարհի ավելի քան 50 երկրներ։ Ես իմ կարծիքն ունեմ այս հարցում։ Էրդողանն այն չի ճանաչում և պնդում է, որ հայ բնակչությունը զոհվել է պատերազմի ժամանակ։ Ենթադրենք, դա այդպես է: Ստացվում է, որ երկու խոշոր տերություններ՝ Ռուսաստանն ու Թուրքիան, պատերազմում են։ Թուրքիան, Անգլիայի և Գերմանիայի հովանավորությամբ, ոչնչացրեց ավելի քան 1 միլիոն հայերի, ովքեր պատերազմ չէին հայտարարել Թուրքիային և միևնույն ժամանակ նրա քաղաքացիներն էին։ Եթե ժամանակին այս հարցը բարձրացվեր այլ տեսանկյունից, և Թուրքիայի, Գերմանիայի և Անգլիայի ղեկավարությունը ճանաչվեին մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործներ, որոնք, օգտագործելով պատերազմը, ոչնչացրին փոքր ազգին, ապա այսօր այդ հովանավորները չէին կանգնի Ուկրաինայի թիկունքում, որպեսզի երկու սլավոնական ժողովուրդներ սպանեին միմյանց։

- Ինչպե՞ս քիչ արյունով հասնել բազմաբևեռ աշխարհի:

-Սա ամենադժվարն է։ Նախ պետք է դադարեցնել մարդու երթն ընդդեմ բնության։ Մարդկային այլասերվածությունն իր ճանապարհին ամեն ինչ ոչնչացնում է: Ես նույնիսկ չգիտեմ, ինչպես դա անել, բայց այս այլասերվածությունը պետք է արմատախիլ արվի, պետք է վերադարձվեն մարդկային արժեքները։ Հակառակ դեպքում մարդկությունը կստանա զանազան հարվածներ՝ երկրաշարժերի, անտառային հրդեհների, համավարակների, պատերազմների, ատոմային պայթյունի տեսքով, իսկ վերջում, հնարավոր է, ավելի մեծ նվեր կժամանի երկնաքարի տեսքով։

Երկրորդ՝ միջուկային պատերազմի սպառնալիքն այսօր մեծ է։ Համաշխարհային տիրապետությունը դուրս է սահում ֆինանսիստների, համաշխարհային էլիտայի ձեռքից։ Այսօր Ամերիկան Ուկրաինայի ձեռքով Ռուսաստանին հրահրում է, որ առաջինը միջուկային մարտագլխիկներ օգտագործի։ Միայն միջուկային պայթյունը թույլ կտա համաշխարհային առաջնորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչպես տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ատոմային ռումբերը նետվեցին Հիրոսիմայի և Նագասակիի վրա՝ որպես ուժի ցուցադրություն։ Ամբողջ աշխարհն այն ժամանակ հասկացավ, որ ավելի լավ է գործ չունենալ Ամերիկայի հետ, քանի որ նա ունի ամենամահաբեր զենքն աշխարհում։ Այսօրվա իրողություններում, կարծում եմ, չի ստացվի առանց  կետային/ դիպուկ հարվածի, քանի որ առանց դրա հնարավոր չէ փոխել համաշխարհային կենտրոնները։ Այդ պատճառով, ես հոգնել եմ դիվանագիտական խաղերից։ Այսօր բոլորն առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Նա կարող է մեկին մի քիչ ավելի էժան բենզին, գազ, նավթ, հացահատիկ տալ, մեկին՝ նվիրել, մյուսին՝ ապառիկ տալ։ Բայց փաստն այն է, որ այս ամենը խաբեություն է այս պետությունների կողմից։ Իսկ խնդիրը ֆինանսական բանկային համակարգում է, որն ամբողջությամբ արևմտյան է և կախված է միջազգային բանկերից, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգից։ Երբ այս երկրների վրա ճնշում գործադրվի, նրանք անմիջապես ոտքով-գլխով կհանձնեն Ռուսաստանին։ Անգամ այնպիսի ոչնչությունը, ինչպիսին Հայաստանի ներկայիս իշխանությունն է, որի ողջ անվտանգությունը ռուսական է, սակայն պատժամիջոցների, տեղական բանկերի փակման դեպքում առանց խղճի խայթի կվաճառի, նույնիսկ եթե այդպիսով Հայաստանի կեսը մնա...

Այսպես է, ընդհանուր առմամբ, ստեղծված ամբողջ համաշխարհային ֆինանսական համակարգը։ Բազմաբևեռությունը հնարավոր է միայն տարբեր այլընտրանքային արժույթների դեպքում: Եվ այսօր արդեն կան պետություններ, որոնք բացահայտ ու համարձակորեն Ռուսաստանի հետ միասին կարող են ասել. «Թքած ունենք ձեր դոլարի, ձեր համաշխարհային բանկային համակարգի վրա»։ Եվ իմ առաջարկը հետևյալն է՝ եթե Ռուսաստանի և որևէ պետության միջև պայմանագիր է կնքվում, ոչ ի վնաս այլ երկրի, ապա Ռուսաստանը պետք է բոլորին զգուշացնի, որ չհամարձակվեն միջամտել այդ պայմանագրերի իրականացմանը։ Իսկ ով խառնվի ու փորձի խոչընդոտներ առաջացնել, նյութատեխնիկական խնդիրներ ստեղծել, խանգարել ապրանքների տեղափոխմանը և այլն, ապա Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում չեզոքացնել տվյալ պետությունը՝ ընդհուպ մինչև ավելի սարսափելի զենքի կիրառում։ Հասկացեք, ոչ ոք ինքնակամ չի հրաժարվի իր գերիշխանությունից և թալանածից, իսկ սա մարդկությանը ոչնչացնելու ճանապարհ է: Եվ ամեն ինչ պետք է անել՝ ստիպելու այս աշխարհի հզորներին նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ ընդ որում չստեղծելով որևէ բլոկներ և դաշինքներ, քանի որ հենց նրանք պետք է ստանձնեն ամբողջ մարդկության անվտանգության ողջ պատասխանատվությունը։ Եվ հասկացեք, վերջապես, որ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն մարդկային հատկանիշներով առաջնորդները, այլ ոչ թե համակարգեր, որոնք ծրագրված են միայն անձնական շահի համար։



Հ.Գ. [Հրատարակչից] Եթե ժամանակին ԽՍՀՄ-ը, ի դեմս Ռուսաստանի, որպես որոշումների կայացման կենտրոն, դատի տար Թուրքիայի, Գերմանիայի և Ագլիայի ղեկավարությանը ռուս-թուրքական պատերազմի ժամանակ իր անդամ երկրներից մեկի՝. Հայաստանի ազգին ցեղասպանության ենթարկելու համար, նա կստեղծեր համաշխարհային նախադեպային իրավունք, և այսօր պատմությունը չէր կրկնվի՝ որպես ժամանակին նետված բումերանգի վերադարձ՝ ցույց տալու համար, որ այսօր իր հերթն է եկել. աշխարհը ֆինանսավորում և զենք է մատակարարում Ուկրաինային։ Այսօր Արևմուտն ու ԱՄՆ-ը, որպես հովանավոր, չէին կանգնի Ուկրաինայի թիկունքին: Ոչինչ անպատիժ չի մնում. Տիեզերքի հավասարակշռության օրենքը...

Հ.Հ.Գ. Հրատարակչության անունից հավելենք, որ Արբակ Խաչատրյանը դառնում է իրավիճակի ճգնաժամայնությունը գիտակցող առողջ, կառուցողական ուժերի ներգրավման կենտրոն։ Հիշեցնենք, որ «Аргументы недели»-ի 2022 թ․ հունիսի 21-ի համարում հրապարակված «Երբ արատավոր աշխարհը փլուզվում է, կա հնարավորություն ստեղծելու արդար կառավարման ձև» հոդվածում Արբակ Խաչատրյանն առաջարկել է մարդկության փրկության նոր մոդել՝ հիմնված  ինտելեկտուալ ներուժի և բազմաբևեռության վրա: Հուսանք, որ մարդկային հավաքական բանականությունը կկարողանա աշխարհը փրկել կործանումից։

Подписывайтесь на Аргументы недели: Новости | Дзен | Telegram